Ինչպես հայտնի է, Ռուսաստանն ու Իրանը Կասպից ծովում անցկացրեցին CASAREX 2025 անվանումով համատեղ ռազմածովային վարժանքներ: Պաշտոնական տարբերակի համաձայն՝ վարժանքների նպատակն էր ամրապնդել երկու երկրների ռազմածովային ուժերի միջև համագործակցությունը, ինչպես նաև՝ իրականացնել համատեղ որոնողա-փրկարարական գործողություններ: Մասնագետները Կասպից ծովում անցկացված այս վարժանքները կապում են Բաքվի և Մոսկվայի հարաբերություններում լարվածության հետ՝ ի պատասխան Ադրբեջանի հետ Արևմուտքի, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի մերձեցման:
Զուգահեռաբար, հուլիսի 23-ից Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց «Հուլիսյան փոթորիկ» անվանումով նոր լայնածավալ ռազմածովային զորավարժությունների մեկնարկի մասին, որոնք միաժամանակ տեղի են ունենում Արկտիկայում, Խաղաղ օվկիանոսում, ինչպես նաև Բալթիկ և Կասպից ծովերում: Այս զորավարժություններին մասնակցում է ավելի քան 15.000 զինծառայող, ավելի քան 150 նավ, 120 ինքնաթիռ, 10 հրթիռային համակարգ և 950 միավոր այլ տեխնիկա: Զորավարժությունները կտևեն մինչև հուլիսի 27-ը:
Թե՛ ռուս, և թե՛ արևմտյան փորձագետների կարծիքով, Ռուսաստանն ու Իրանը մկաններ են ցույց տալիս՝ փորձելով կանխել Ադրբեջանի ծրագրերը տարածաշրջանում:
Իսկ որ Բաքուն պատրաստվում է լուրջ քայլերի դիմել, արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ:
Մասնավորապես, ըստ դիտորդների, Կասպից ծովում Բաքուն համալրում է իր նավատորմը՝ փոքր հրթիռային նավեր, կառուցում է ռազմական բազաներ, արդիականացնում նավահանգիստներ, ստեղծում հրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգեր։ Այս ամենը հիմնավորվում է, իբր, «տնտեսական շահերի պաշտպանության» քողով, սակայն իրական նպատակը տեսանելի է դարձել. ՆԱՏՕ-ի հետ համատեղ, Ռուսաստանին Կասպից ծովի տարածաշրջանից՝ Իրանի և Հնդկաստանի հետ առևտուր անող կարևոր տրանսպորտային հանգույցից, դուրս մղելու մտադրությունները։
Ըստ ադրբեջանցի վերլուծաբանների՝ հուլիսի 15-ին Ադրբեջանում բրիտանացի խորհրդականների մասնակցությամբ փակ խորհրդակցություններում քննարկվել է Դաղստանի հետ սահմանին Ռուսաստանին սադրելու սցենար, և, իբր, Ալիևն արդեն իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից ստացել է անհապաղ ռազմատեխնիկական աջակցության երաշխիքներ, այդ թվում՝ նորագույն անօդաչու թռչող սարքեր:
Ավելին, ադրբեջանցի փորձագետներն արդեն նշում են, որ Բաքուն կարող է թուրքական և ՆԱՏՕ-ի ռազմական բազաներ տեղակայել Ռուսաստանի սահմանների մոտ: «Մինվալ Պոլիտիան» պարբերականը վերջերս նշել է, որ «աճող սպառնալիքի պայմաններում Բաքուն իրավունք ունի դիտարկել արմատական զսպման միջոցառումներ: Հնարավոր քայլերից մեկը կարող է լինել Ադրբեջանում ՆԱՏՕ-ի բազայի տեղակայումը, օրինակ՝ Խաչմազի շրջանում, Ռուսաստանի հետ սահմանից ոչ հեռու», և որ «նման քայլը չի խախտի միջազգային իրավունքը և կհիմնվի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև գործող Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) վրա»:
Արևմտյան դիտորդները նկատել են նաև, որ երբ Կասպից ծովում ավարտվեցին ռուս-իրանական CASAREX 2025 զորավարժությունները, ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 (բառացի՝ «Ճկուն ոգի») զորավարժությունները մեկնարկեցին Թուրքիայում և Վրաստանում, որոնք կավարտվեն օգոստոսի 6-ին։
Մոսկվայում և Թեհրանում հասկացել են, որ Ադրբեջանը պատրաստվում է արմատապես փոխել իր ռազմավարությունը տարածաշրջանում, որի հիմքում ընկած է լինելու տարածաշրջանում ուժեղացնել Թուրքիայի և ՆԱՏՕ-ի դերակատարումը:
Ռուս փորձագետների կարծիքով, Մոսկվան և Թեհրանը ծրագիր են մշակում՝ չեզոքացնելու այդ քայլերը:
Ըստ ռուս դիտորդների՝ պատահական չէ, որ վերջերս Մոսկվա այցելեցին Իրանի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Լարիջանին և պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։
«Իրանի ներկայացուցիչները հանդիպել են Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկվել են Կասպից ծովում և Անդրկովկասում անվտանգության համատեղ ամրապնդման հարցեր», - նշում են փորձագետները։
Ըստ մոսկովյան աղբյուրների, ռուսներն ու իրանցիները ծրագրեր են մշակում նախապես կանխել Բաքվի ծրագրերը, որպեսզի հետո ուշ չլինի և տարածաշրջանում, «նոր իրականությանը» չհանդիպեն, ինչպես դա կատարվում էր, երբ Արևելյան Եվրոպայի երկրները փուլ առ փուլ դարձան ՆԱՏՕ-ի անդամ:
Այդ տեսանկյունից Փաշինյանի համաձայնությունը՝ Սյունիքով տրամադրել ամերիկացվիներին ՆԱՏՕ-ի միջանցք, տեղավորվում է քաղաքական ամբողջ տրամաբանության մեջ, նշում են ռուս փորձագետները:
Եվ արդեն զարմանալի չէ, թե ինչ է նախապատրաստում Փաշինյանը Հայաստանի համար՝ երկիրը ներքաշելով այս ծրագրերի մեջ:
Իսկ այն, թե կհաջողվի՞ Փաշինյանին Հայաստանը նույնպես դարձնել աշխարաքաղաքական բախման թատերաբեմ, ցույց կտան մոտ ժամանակները:
Պարզ է մեկ բան. եթե Հայաստանով կանխվեն այդ ծրագրերը, ապա Ադրբեջանի մտադրությունների զգալի մասն ի չիք կդառնա, քանզի նրա աշխարհաքաղաքական դիրքը թույլ չի տա ռիսկի գնալ՝ Կասպից ծովի տարածաշրջանը դարձնելու աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ:
Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին

Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am