Այս քայլերից մի հետևություն են անում` իշխանություններին պետք է ճանապարհել արխիվ. «Հրապարակ»
Հուլիսի 3-ի արտահերթ նիստում Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ներհամայնքային տրանսպորտից օգտվելու կանոնները խախտելու համար տուգանքներ սահմանող օրենսդրական փաթեթը։ Օրենքը սահմանում է տուգանքների երեք հիմնական չափ, դրանք են․
10 հազար դրամ՝ ուղեվարձը չվճարելու կամ տոմսը չվավերացնելու համար։ Սա վերաբերում է այն դեպքերին, երբ ուղևորը փորձում է երթևեկել առանց վճարման։
15 հազար դրամ՝ ուրիշի անձի համար նախատեսված արտոնյալ տոմսից (օրինակ՝ թոշակառուի կամ ուսանողի) օգտվելու համար։ Սա ամենաբարձր տուգանքն է այս շարքում։ 3 հազար դրամ՝ տոմս ունենալու, սակայն այն վալիդատորով չվավերացնելու համար։ Այսինքն՝ այս տուգանքը նախատեսված է ոչ թե չվճարելու, այլ տրանսպորտային միջոց մտնելուց հետո ուղևորությունը չգրանցելու համար։
Ըստ նախագծի՝ ուղևորները պարտավոր են լինելու տրանսպորտային միջոց բարձրանալուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան մեկ րոպեի ընթացքում, վավերացնել տեղական վճարի վճարման կրիչը, մինչև ուղևորության ավարտն այն պահպանել ու տալ հսկող անձին, եթե նա պահանջում է: Կարևոր է նշել, որ օրենքը նաև փոխում է տուգանքի նշանակման կարգը։ Ըստ ընդունված փոփոխության՝ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը կկայացվի հենց խախտումը հայտնաբերելու պահին՝ առանց լրացուցիչ լսումներ հրավիրելու։ Սա նշանակում է, որ համայնքի կողմից լիազորված հսկիչները կկարողանան տեղում տուգանել կանոնները խախտած ուղևորներին։ Հսկողության նպատակով համայնքային մարմինը կարող է նաև օգտագործել տեխնիկական միջոցներ, սարքավորումներ, այդ թվում՝ տեսանկարահանել, լուսանկարահանել, ձայնագրել, որոնք կարող են հիմք հանդիսանալ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզելու կամ նույնացում կատարելու համար:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` երբվանի՞ց են քաղաքացիները դառնալու «տուգանքի մատերիալ», տուգանվող քաղաքացիներ եղե՞լ են այս ընթացքում, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» խմբակցությունը տևական ժամանակ պայքարում էր տրանսպորտի գնի թանկացման դեմ:
Մանուկ Սուքիասյանը մեզ հետ զրույցում ասաց. «Առ այս պահը տուգանքների վերաբերյալ ահազանգեր չենք ստացել: Ենթադրում ենք, որ սպասում են՝ օգոստոսի 1-ից թղթային տարբերակը վերացնեն, անցնելով քարտային տարբերակին, նոր միայն քաղաքացիներին սկսեն տուգանել, ինչպես նաև՝ այդ ընթացքում պետք է կարողանան մեծ թվով աշխատակիցներ վերցնել աշխատանքի, որպեսզի աշխատակիցները համապատասխան գործողություններ իրականացնեն: Սեպտեմբերից, երբ դասապրոցեսը սկսվի, այս հարցն առավել արդիական կդառնա, թեպետ հիմա էլ երեկոյան ժամերին մարդիկ դռներից կախված են երթևեկում»:
Նշվում է, որ նրանք, ովքեր ունեն տոմս, սակայն վալիդատորով չեն վավերացնում, կտուգանվեն 3000 դրամով, ի՞նչ է դա նշանակում։ «Քաղաքացին գուցե փաթեթային տարբերակից է օգտվել, սակայն որոշում է տնտեսել և չվճարել, նա տուգանվում է 3000 դրամով: Իբրև նման դեպքերը փորձում են այս ճանապարհով կանխարգելել»:
Ինչպե՞ս պետք է քաղաքացիներին տուգանեն, տեղո՞ւմ, թե՞ այլ տարբերակով, ենթադրենք, քաղաքացին ո՛չ գումար ունի գրպանում, ո՛չ էլ անձը հաստատող փաստաթուղթ, ի՞նչ պետք է անեն։ «Անկեղծ ասած, մենք այս հարցերում դեռ խորամուխ չենք եղել, քանի որ այս ամենն իրենց մոգոնածն է, իրենց մեխանիզմներն են, և այս հարցերի պատասխանները պետք է իրենք տան: Քովիդի ժամանակ էլ նույն Ավինյանն էր մոգոնել, որ մարդը պետք է թղթի վրա անցագիր գրի և ներկայացնի, թե որտեղից ուր է գնում: Հետո այն դարձավ զավեշտի առարկա: Նույնը այս տուգանքների մասին է: Մարդիկ այս քայլերից մի հետևություն են անում` իշխանություններին պետք է ճանապարհել արխիվ: Ամեն ինչ աշխատում է քաղաքացիների դեմ»:
Այս քայլերից մի հետևություն են անում` իշխանություններին պետք է ճանապարհել արխիվ. «Հրապարակ»
Հուլիսի 3-ի արտահերթ նիստում Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ներհամայնքային տրանսպորտից օգտվելու կանոնները խախտելու համար տուգանքներ սահմանող օրենսդրական փաթեթը։ Օրենքը սահմանում է տուգանքների երեք հիմնական չափ, դրանք են․
10 հազար դրամ՝ ուղեվարձը չվճարելու կամ տոմսը չվավերացնելու համար։ Սա վերաբերում է այն դեպքերին, երբ ուղևորը փորձում է երթևեկել առանց վճարման։
15 հազար դրամ՝ ուրիշի անձի համար նախատեսված արտոնյալ տոմսից (օրինակ՝ թոշակառուի կամ ուսանողի) օգտվելու համար։ Սա ամենաբարձր տուգանքն է այս շարքում։ 3 հազար դրամ՝ տոմս ունենալու, սակայն այն վալիդատորով չվավերացնելու համար։ Այսինքն՝ այս տուգանքը նախատեսված է ոչ թե չվճարելու, այլ տրանսպորտային միջոց մտնելուց հետո ուղևորությունը չգրանցելու համար։
Ըստ նախագծի՝ ուղևորները պարտավոր են լինելու տրանսպորտային միջոց բարձրանալուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան մեկ րոպեի ընթացքում, վավերացնել տեղական վճարի վճարման կրիչը, մինչև ուղևորության ավարտն այն պահպանել ու տալ հսկող անձին, եթե նա պահանջում է: Կարևոր է նշել, որ օրենքը նաև փոխում է տուգանքի նշանակման կարգը։ Ըստ ընդունված փոփոխության՝ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը կկայացվի հենց խախտումը հայտնաբերելու պահին՝ առանց լրացուցիչ լսումներ հրավիրելու։ Սա նշանակում է, որ համայնքի կողմից լիազորված հսկիչները կկարողանան տեղում տուգանել կանոնները խախտած ուղևորներին։
Հսկողության նպատակով համայնքային մարմինը կարող է նաև օգտագործել տեխնիկական միջոցներ, սարքավորումներ, այդ թվում՝ տեսանկարահանել, լուսանկարահանել, ձայնագրել, որոնք կարող են հիմք հանդիսանալ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզելու կամ նույնացում կատարելու համար: