Լրահոս

22.12.2011 11:50


«Աննա» սերիալին կփոխարինի «Գեներալի աղջիկը»

«Աննա» սերիալին կփոխարինի «Գեներալի աղջիկը»

Այս տարի լրանում է Հանրային ռադիոյի 85–րդ և Հանրային հեռուստատեսության 55–րդ տարեդարձը։ Ամփոփելով տարին՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալիկ Հարությունյանն ասել է, որ տարին հագեցած էր, թեև եղել են նաև թերացումներ, օրինակ գեղարվեստական ֆիլմերի հետ կապված։

Ա. Հարությունյանը խոստացել է, որ հաջորդ տարի կփորձեն այնքան ֆիլմեր նկարահանել, որ այս տարվա բացը լրացնեն։ Այդ գեղարվեստական ֆիլմերը կլինեն հայոց բանակի մասին, դասական ստեղծագործությունների էկրանավորումներ։

Հունվարի 6–ին էլ ավարտվելու է «Աննա» հեռուստասերիալը, որն ըստ Ա. Հարությունյանի՝ հայկական սերիալային առաջատարն էր։

–Կարծում եմ՝ այն սերիալը, որ կգա փոխարինելու «Աննա»–ին, շատ ավելի բարձր մակարդակ կունենա,–ասել է նա՝ փակագծերը բացելով ավելացնելով, որ այդ նոր սերիալը կոչվելու է «Գեներալի աղջիկը»։ Հեռուստասերիալը սկսվելու է ղարաբաղյան պատերազմի վերջին ամիսներից, տեղափոխվելու մեր օրեր։ «Գեներալի աղջիկը» իրական դեպքերի հիման վրա չէ նկարահանված, սակայն Ա. Սարգսյանի խոսքերով՝ արցախյան պատերազմի ընթացքում նման պատմություններ շատ են եղել։

Հաջորդ տարի լինելու են նաև մի շարք միջազգային խոշոր ձևաչաձերի հեռարձակումներ։ Օրինակ, «Աստղերի ֆաբրիկա», իտալական ֆորմատի «Ընտանեկան տաղանդը», ռուսական Առաջին ալիքի հետ համատեղ՝ «Սպասիր ինձ» հաղորդման հայկական տարբերակը, ինչպես նաև այս տարի Վրաստանի հետ համատեղ իրականացված «10+10» նախագիծը հաջորդ տարի կլինի նաև այլ երկների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը