Լրահոս

22.12.2011 10:55


Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհին շարունակում է մնալ քարաթափման վտանգ

Դեկտեմբերի 22-ի ժամը 08.30-ի դրությամբ հանրապետության բոլոր ճանապարհները և լեռնանցքները երթևեկելի են: Սաստիկ քամու և վատ տեսանելիության պատճառով, դժվարանցանելի է միայն Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը, իսկ Գյումրու հատվածում ձյուն է տեղում: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ից 24-ը Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրում կա քարաթափման վտանգ: Շինարարական աշխատանքներ կատարելու պատճառով, 2011 թվականի դեկտեմբերի 21-ից 24-ը նշված տեղամասում գործելու է միայն մեկ երթևեկամասը, իսկ դեկտեմբերի 24-ին` պայթեցման աշխատանքների իրականացման պատճառով, հիշյալ տեղամասը փակ է լինելու երթևեկության համար: Տրանսպորտային միջոցների երթևեկությունը կազմակերպվելու է շրջանցիկ Մ-6-Դսեղ-Մարց-Մ-6 ճանապարհով:

Այս խորագրի վերջին նյութերը