Լրահոս

22.12.2011 10:26


Աշխարհի ամենաթանկ քաղաքը Օսլոն է

Աշխարհի ամենաթանկ քաղաքը Օսլոն է

«Pricerunner» ընկերությունը հետազոտություն է անցկացրել՝ փորձելով պարզել՝ որն է աշխարհի ամենաթանկ քաղաքը։

Ամանօրյա տոներից առաջ աշխարհի շատ երկրներում աշխույժ գնումների փուլ է սկսվում։ Ընկերությունն աշխարհի 32 խոշոր քաղաքներում համեմատել է 25 ապրանքների գները։ Հետազոտոթյուններից հետո ամենաթանկ քաղաքը Օսլոն է ճանաչվել։

Օսլոյում գները 40%–ով ավելի բարձր են, քան ուսումնասիրվող մյուս քաղաքների միջին ցուցանիշն է։ Համեմատության մեջ երկրորդը բրազիլական Սան–Պաուլու քաղաքն է, որտեղ գներն միայն 20%–ով են բարձր միջին ցուցանիշից։ Նրանց հաջորդում են Ստոկհոլմը, Սիդնեյը և Կոպենհագենը։

Սանդղակի հակառակ կողմում գտնվում են Հնդկաստանի Բոմբեյ քաղաքը և Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոգը, որտեղ գները միջին ցուցանիշից ցածր են համապատասխանաբար 30%–ով և 40%–ով։

Եթե ցանկանում եք ճանապարհորդել Եվրոպայով և գումար տնտեսել, ապա ամենահարմար տարբերակը Լեհաստանի մայրաքաղաքն է։ Վարշավայում գները 20%–ով ցածր են միջին ցուցանիշից։

Այս խորագրի վերջին նյութերը