Ամանորից հետո Ռուսաստանում կարող է գարեջրի և գինու պակասություն առաջանալ
Ռուսաստանի կառավարությունը չի հաստատել 9 աստիճանից ցածր տոկոսայնություն ունեցող ալկոհոլային խմիչքների ակցիզային պիտակների համար նախատեսված պահանջները, այն դեպքում, երբ 2012թ. հունվարից թույլ ալկոհոլայնություն ունեցող խմիչքների արտադրությունն ու ներմուծումը՝ առանց ակցիզի, արգելվելու է։ «Կոմերսանտը» գրում է, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել գործարանների պարապուրդին, գինու և գարեջրի ներմուծման դադարեցմանը, ինչն էլ իր հերթին դրանց պակասություն կառաջացնի։ Այսպիսով՝ Նոր տարուց հետո խանութները կվաճառեն գինի և գարեջուր, բայց կարող են զրկվել դրանց պաշարները լրացնելու հնարավորությունից։

7or.am