Այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովը կքննարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը
Այսօր՝ դեկտեմբերի 22–ին, Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում՝ Ազգային ժողովում, կքննարկվի ռասիզմի դեմ պայքարի և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը։ Այդ օրինագիծը օրեր առաջ ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի իրավական հարցերի հանձնաժողովի կողմից։
Նոր օրինագծի համաձայն՝ Հայոց ցեղասպանությունը ժխտողները կդատապարտվեն 1 տարվա ազատազրկման և կտուգանվեն 45 հազ. եվրոյով։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նամակ է ուղարկել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, որտեղ նշում է, թե այդ օրինագիծն առաջին հերթին ուղղված է թուրք ժողովրդի և Թուրքիայի դեմ, և նախազգուշացնում, որ դրա ընդունումը կսպառնա թուրք–ֆրանսիական քաղաքական, տնտեսական և մշակութային հետագա հարաբերություններին։