Աշխարհ

19.07.2025 17:14


Լոս Անջելեսում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ

Լոս Անջելեսում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ

Ամերիկյան Լոս Անջելես քաղաքում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է քաղաքի հրշեջ ծառայությունը։

Ծառայությունը հայտնել է, որ մոտ 10 մարդ կայուն վիճակում է, իսկ մինչև հինգը՝ ծանր վիճակում: Հրշեջ ծառայությունը միջադեպի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել:

Այս խորագրի վերջին նյութերը