Քաղաքական

18.07.2025 12:05


Հրատապ ահազանգ․ ոստիկանները ձերբակալում են Վ.Դվին համայնքի բնակիչներին (տեսանյութ)

Հրատապ ահազանգ․ ոստիկանները ձերբակալում են Վ.Դվին համայնքի բնակիչներին (տեսանյութ)

Հրատապ ահազանգ։ Հրավիրում եմ պատկան մարմինների և լրատվամիջոցների ուշադրությունը։

Ինձ են դիմել ՀՀ Արարատի մարզի Վ. Դվին համայնքի բնակիչներն՝ ահազանգելով, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ոստիկանները ներխուժել են համայնք և անօրինական ձերբակալություններ են իրականացնում։

Բնակիչների խոսքով՝ իրավապահները թույլ չեն տալիս մարդկանց իրենց առօրյա գյուղատնտեսական աշխատանքները կատարել և բացահայտ հայտարարում են՝ <<Տեռոր ենք անում, ահաբեկում ենք, լավ ենք անում, շուտով հատուկ ջոկատայիններ էլ կկանչենք>>։

Ըստ ահազանգի՝ ձերբակալում են թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց։

Զեմֆիրա Միրզոևայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը