Իրանը կասեցրել է Միացյալ Արաբական Էմիրությունների հետ առևտուրը
Իրանի առևտրի նախարար Մեհդի Գհազանֆարին կարգադրել է դադարեցնել Միացյալ Արաբական Էմիրությունների (ՄԱԷ) հետ բոլոր առևտրական գործողությունները։ Նման կոշտ որոշում կայացնելու պատճառներն իրանական կողմը չի հայտնում։ Այս մասին տեղեկացնում է «MIGnews.com»–ը։
Տեղեկացնենք, որ ՄԱԷ–ն Իրանի ապրանքաշրջանառության ծավալներով երկրորդ երկիրն է Չինաստանից հետո։ 2011թ. առաջին կեսին Իրանի ու ՄԱԷ–ի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է մոտ 5,32 մլրդ դոլար։