Քաղաքական

17.07.2025 15:07


Կառավարությունը, մեղմ ասած, թքած ունի քաղաքացիների կյանքի վրա․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)

Կառավարությունը, մեղմ ասած, թքած ունի քաղաքացիների կյանքի վրա․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)

Վարդաշենի 68ա և 66/1 հասցեներում գտնվող հանրակացարանների բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որ իրենց ապահովեն բնակարաններով, ինչի խոստումը Ավինյանը տվել էր դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Խոսքը վերաբերում է 180-ից ավելի ընտանիքների։

Ակցիա անող բնակիչները փակեցին նաև Տիգրան Մեծ փողոցը։

Նշենք, որ ակցիան արգելող ոստիկանների թիվը մի քանի անգամ շատ էր ակցիայի մասնակիցների թվից։

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը