Լրահոս

21.12.2011 17:29


Մոսկվայում ծեծել են «РОССИЯ 24» հեռուստաալիքի նկարահանող խմբին

«ՌԲԿ» կայքը փոխանցում է, որ երբ «РОССИЯ 24» հեռուստաալիքի նկարահանող խումբն աշխատելիս է եղել ապօրինի տեղափոխությունների դեմ պատժամիջոցների խստացման վերաբերյալ սյուժեի վրա, նրանց վրա են հարձակվել սև հագուստով անհայտ մարդիկ։

Հեռուստաալիքի աշխատակիցները տաքսի են վարձել ու նախապես պայմանավորվել ընկերության, վարորդի և ուղևորուհու հետ։ Սակայն, որպես հարևան, տան անվտանգության աշխատակիցներ ներկայացած անձինք վեճ են սկսել՝ պահանջելով դադարեցնել նկարահանման աշխատանքները։

Հարձակման հետևանքով վնասվածքներ է ստացել հչյունային օպերատորը, ինչպես նաև կոտրվել է տեսախցիկի շտատիվը, և ջարդվել է տաքսու լուսարձակ լապտերը։

Ինչպես պարզել են գործընկեր լրագրողները, սևազգեստ մարդիկ ընդհանրապես չեն եղել ընկերության անվտանգության աշխատակիցներ։ Ոստիկանությունը որոշում է քրեական գործ հարուցելու հարցը։

Այս խորագրի վերջին նյութերը