Լրահոս

21.12.2011 16:44


Բրազիլիայի Կամպինաս քաղաքի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի Կամպինաս քաղաքի քաղաքապետարանը պաշտոնապես տեղեկացրել է Բրազիլիայում ՀՀ դեսպանությանը, որ դեկտեմբերի 16-ին Կամպինասի քաղաքապետ Դ. Վիլագրան ստորագրել է Քաղաքային խորհրդարանի նոյեմբերի 20-ին ընդունած բանաձեւը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ:

Քաղաքապետի հաստատումից եւ դեկտեմբերի 19-ին «Դիարիո օֆիսիալ» պաշտոնաթերթում հրապարակվելուց հետո այն ստացել է օրենքի ուժ, համաձայն որի ապրիլի 24-ը կմտցվի քաղաքի հիշարժան տարեթվերի օրացույցի մեջ եւ յուրաքանչյուր տարի կնշվի որպես «1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր»:

Կամպինասն ունի 1,2 մլն. բնակիչ, Սան Պաուլո նահանգի արդյունաբերական, գյուղատնտեսական եւ գիտամշակութային խոշոր կենտրոններից է, ունի փոքրաթիվ հայկական համայնք:

Այս խորագրի վերջին նյութերը