Քաղաքական

16.07.2025 22:49


Ի աջակցություն Սամվել Կարապետյանի հավաքի ընթացքում Փաշինյանի հասցեին իբր uպանության սպառնալիք հնչեցրած 72-ամյա պապիկին ձերբակալել են

Ի աջակցություն Սամվել Կարապետյանի հավաքի ընթացքում Փաշինյանի հասցեին իբր uպանության սպառնալիք հնչեցրած 72-ամյա պապիկին ձերբակալել են

Քաղաքացի Ռաֆայել Սարգսյանի պաշտպան, փաստաբան Արմեն Անդրիկյանը հայտնում է․

«Ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած հավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հասցեին իբր սպանության սպառնալիք հնչեցրած 72-ամյա ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Ռաֆայել Սարգսյանը քննիչի կողմից ձերբակալվել էր: Միևնույն ժամանակ միջնորդություն էր ներկայացվել դատարան Ռաֆայել Սարգսյանի նկատմամբ վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները կիրառելու համար։ Ֆիդելիսի հիմնադիր-գործընկեր, փաստաբան Արմեն Անդրիկյանի ջանքերով ներկայացված միջնորդությունները դատարանի կողմից ամբողջությամբ մերժվել են։

Հատկապես լրատվամիջոցների ուշադրությունն ենք ուզում հրավիրել քրեական գործով շարունակվող ապօրինությունների վրա։ Մասնավորապես՝ ձերբակալման ժամանակ քննիչը անօրինական կերպով առգրավել է Ռաֆայել Սարգսյանի բանկային քարտերն ու կանխիկ գումարը (մեղադրանքի հետ որևէ կապ չունեցող), որը մինչ օրս փաստացի չի վերադարձվել` զրկելով վերջինիս ապրուստի միջոցներից։

Խնդրի մասին տեղեկացվել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը»,-գրել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը