Այսօր հրավիրված ասուլիսին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ամփոփելով տարին, նշել է, որ 2011–ը կորսված տարի էր:
Նրա խոսքերով՝ այս տարի ընդունված ընտրական օրենսգիրքը չհամապատասխանեց մեր ժողովրդի սպասելիքներին, քանի որ չհաջողվեց վերացնել այն սողանցքները, որոնք հնարավորություն են տալու ընտրակեղծիքներ իրականացնել:
Խոսելով տնտեսության ներկա վիճակից՝ բանախոսը գտնում է, որ ուրախանալու ոչինչ չկա.
–Առաջին անհրաժեշտության ապրանքների գները գրեթե կրկնակի ավելացել են, և այդ ամենը աշխատավարձերը չբարձրացնելու պայմաններում։ Ահա թե ինչու աղքատությունը պաշտոնապես 35 տոկոս է, իսկ ոչ պաշտոնապես՝ 60 տոկոս: Եթե սրան գումարում ենք քաղաքացիների անվստահությունը վաղվա օրվա հանդեպ, ինչն էլ դառնում է արտագաղթի հիմք, ապա տեսնում ենք, որ չկա լավատեսության ոչ մի հիմք:
Անդրադառնալով ՀԱԿ–կոալիցիա երկխոսությանը՝ բանախոսը նշել է, որ դա ոչ մի կապ չունի հասարակության հետ, որի արդյունքում քաղաքացիները հիասթափություն ապրեցին։
Ա. Մարտիրոսյան. «2011–ը կորսված տարի էր»