Լրահոս

21.12.2011 15:45


Լևոն Զուրաբյան. «Կարող են հոգնածները, հուսահատվածները, վհատվածները հեռանալ...»

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը պատասխանելով հարցին՝ արդյոք ՀԱԿ–ի շարքերի նոսրացումը ձախողում չէ՞ կառույցի համար, ինչպես, օրինակ, ոմանց անջատումը ՀԱԿ–ից և «Ազատ դեմոկրատների» ստեղծումը, ասել է.

–Ասեմ, որ որևէ կուսակցություն չի հեռացել։ Հեռացել են առանձին մարդիկ։ Ցանկացած քաղաքական ուժ պետք է թարմանա։ Կարող են հոգնածները, հուսահատվածները, վհատվածները հեռանալ, բայց թարմ ուժեր, նոր արյուն գա։

Զուրաբյանը նշել է, որ ՀԱԿ–ը «Ազատ դեմոկրատների» ստեղծմանը քաղաքական գնահատական չի տվել, ոչ էլ մտածելու է նման գնահատական տալու մասին։

–Նրանք, ովքեր պատրաստ են պայքարել, կռվել, թող գան ու պայքարեն։ Ո՛չ մի հավերժ բան քաղաքականության մեջ չի լինում. այդ մարդիկ հոգնում են, հուսահատվում են, վհատվում են...,– հայտարարել է Լևոն Զուրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը