Լևոն Զուրաբյան. «Մենք պետք է ընտրությունները վերածենք Սերժ Սարգսյանին հեռացնելու գործիքի»
Այսօր ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ամփոփելով ՀԱԿ–ի քաղաքական տարին, լրագրողների հետ խոսել է առաջիկա տարվա անելիքների մասին։
–2012թ.–ն պետք է դառնա լեգիտիմ իշխանության ձևավորման տարի։ Դա տեղի կունենա կա՛մ արդար ընտրություններով, կա՛մ հեղափոխական ընթացքով։ Կա՛մ իշխանություններն անցկացնում են արդար, թափանցիկ, օրինական ընտրություններ, կա՛մ երկիրը նետում են ցնցումների մեջ,– հայտարարել է Զուրաբյանը՝ ավելացնելով, որ եթե նույնիսկ չլինեն էլ արտահերթ ընտրությունները, պետք է հերթական ընտրությունները վերածել Սերժ Սարգսյանին հեռացնելու գործիքի։
Միաժամանակ Զուրաբյանը պարզաբանել է, որ իր խոսքերից ամենևին էլ չի բխում, թե ՀԱԿ–ը հրաժարվում է արտահերթ ընտրություններ անկացնելու պահանջից։
–Եթե, այնուամենայնիվ, գործը հասնի հերթական խորհրդարանական ընտրություններին, ապա մեր ժողովրդի խնդիրը պետք է դառնա վերածել այդ ընտրությունները, ըստ էության, արտահերթ նախագահական ընտրությունների,– ընդգծել է Լևոն Զուրաբյանը։
Անդրադառնալով ԲՀԿ–ի քաղաքական պահվածքին՝ ՀԱԿ համակարգողն ասել է.
–Մեր գնահատականը չի փոխվել։ Մեզ համար ակնհայտ է, որ կա խոր ներիշխանական ճգնաժամ, կա խոր հակասություն։ Եթե գնան միասնական ցուցակով, դա կնշանակի, որ Սերժ Սարգսյանին հաջողվեց հնազանդեցնել Ծառուկյանին... կամ չի հաջողվի, ինչը կնշանակի, որ ներիշխանական ճգնաժամը խորանալու է։

7or.am