Սյունիքի մարզպետ. «Ճպո՛ւռ, քեզ լավ պահի»(տեսանյութ)
Քաջարանի պաշտպանությանը լծված բնապահպանները, որոնք շաբաթ- կիրակի այնտեղ էին այցելել, այսօր լրագրողներին ասել են, թե Քաջարանում ահասարսուռ չեռնոբիլյան իրավիճակ է։
–Գյուղն անտանելի սոցիալական վիճակում է, դպրոց, հիվանդանոց, բուժական հաստատություններ չկան, մարդիկ ապրում են ճնշված, խախտված իրավունքների պայմաններում,-ասել է բնապահպան Հասմիկ Էվոյանը:
Բնապահպան Մարիամ Սուխուդյանն էլ ավելացրել է, որ սահմանամերձ այդ քաղաքը դատարկվում է.
–Զինվորն ուժեղ է, երբ իր հետևում բնակեցված հզոր գյուղ ունի, իսկ մենք նպաստում ենք Մեծ Թուրանի ծրագրին։ ՄենքկգնանքևկպահենքՔաջարանգյուղիդիրքերը: Սյունիքի մարզպետիհետհանդիպումըշոուիէրնման: Գյուղացիներըզարմացածէին, քանի որմարզպետըերբեքչէրայցելելնրանց: Նաիրենշատբռիէրպահում, սպառնումէր. «Սթափպահեք, թեչէմիբանկպատահիձեզհետ», կամ՝ «Ճպո՛ւռ, քեզլավպահի»,-նշել է Մ. Սուխուդյանը:
Բնապահպանները ներկայացրել են նաև իրենց այցելության տեսանյութը, որտեղ արձանագրված են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի սպառնալիքները։
Սյունիքի մարզպետ. «Ճպո՛ւռ, քեզ լավ պահի»(տեսանյութ)
Քաջարանի պաշտպանությանը լծված բնապահպանները, որոնք շաբաթ- կիրակի այնտեղ էին այցելել, այսօր լրագրողներին ասել են, թե Քաջարանում ահասարսուռ չեռնոբիլյան իրավիճակ է։
–Գյուղն անտանելի սոցիալական վիճակում է, դպրոց, հիվանդանոց, բուժական հաստատություններ չկան, մարդիկ ապրում են ճնշված, խախտված իրավունքների պայմաններում,-ասել է բնապահպան Հասմիկ Էվոյանը:
Բնապահպան Մարիամ Սուխուդյանն էլ ավելացրել է, որ սահմանամերձ այդ քաղաքը դատարկվում է.
–Զինվորն ուժեղ է, երբ իր հետևում բնակեցված հզոր գյուղ ունի, իսկ մենք նպաստում ենք Մեծ Թուրանի ծրագրին։ Մենք կգնանք և կպահենք Քաջարան գյուղի դիրքերը: Սյունիքի մարզպետի հետ հանդիպումը շոուի էր նման: Գյուղացիները զարմացած էին, քանի որ մարզպետը երբեք չէր այցելել նրանց: Նա իրեն շատ բռի էր պահում, սպառնում էր. «Սթափ պահեք, թե չէ մի բան կպատահի ձեզ հետ», կամ՝ «Ճպո՛ւռ, քեզ լավ պահի»,-նշել է Մ. Սուխուդյանը:

7or.am