Լրահոս

06.05.2009 10:57


Սողանք Քարահունջ գյուղի մոտ

Մայիսի 5-ին, ժամը 09.20-ին Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Կապան ավտո­ճանապարհի 4-րդ կիլոմետրում' Քարահունջ գյուղի մերձակայքում, սողանքի հետեւանքով մեծ ժայռաբեկոր է գլորվել (4x5x6 մ) ավտոճանապարհին, ինչի պատճառով այն դարձել է միակողմանի երթեւեկելի:

Ժամը 19.00-ին Գորիսի «Ճանշինի» աշխատակիցների ուժերով ժայռաբեկորը մաս­նատվել է ու հեռացվել ճանապարհից, որից հետո երթեւեկությունը վերականգնվել է:

Հայաստանի փրկարար ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը