Տնտեսական

10.07.2025 11:36


Արտաքին պարտքը կավելանա ևս 50 մլն եվրոյով

Արտաքին պարտքը կավելանա ևս 50 մլն եվրոյով

«Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագրի» ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև նախատեսվում է ստորագրել ֆինանսական համաձայնագիր։

Համաձայն Ֆինանսական համաձայնագրի՝ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 50,000,000 եվրո վարկային միջոց, իսկ ՀՀ կառավարությունը պարտավորվում է համաֆինանսավորել հարկերը, տուրքերը, Ծրագրի իրականացման հետ կապված գործառնական ծախսերը և մնացած այն ծախսերը, որոնք վարկային միջոցներից թույլատրելի չէ իրականացնել։

Ծրագրի Ֆինանսական համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետ է նախատեսվում Ֆինանսական համաձայնագրի ստորագրման ամսաթվից հետո՝ 12 ամիս։

Ծրագրի ավարտի ժամկետ է նախատեսվում Ֆինանսական համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։

Որոշումը ներառված է կառավարության նիստում։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը