Լրահոս

21.12.2011 12:32


Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհին կա քարաթափման վտանգ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի, արտակարգ իրավիճակների նախարարությունները հայտարարում են, որ Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրում կա քարաթափման վտանգ: Շինարարական աշխատանքներ կատարելու պատճառով, դեկտեմբերի 21-ից 24-ը նշված տեղամասում գործելու է միայն մեկ երթևեկամասը, իսկ դեկտեմբերի 24-ին` պայթեցման աշխատանքների իրականացման պատճառով, հիշյալ տեղամասը փակ է լինելու երթևեկության համար: Տրանսպորտային միջոցների երթևեկությունը կազմակերպվելու է շրջանցիկ Մ-6 -Դսեղ-Մարց-Մ-6 ճանապարհով: Խցանումներից խուսափելու նպատակով, նախարարություններից խնդրում են ավտովարորդներին` այդ օրերին և հատկապես դեկտեմբերի 24-ին, զերծ մնալ նշված տեղամասով երթևեկելուց:

Այս խորագրի վերջին նյութերը