Լուիս Սուարեսը որակազարկվել ու տուգանվել է Էվրայի հասցեին ռասիստական արտահայտությունների պատճառով
Անգլիական «Լիվերպուլ»–ի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը «Մանչեսթեր Յունայթեդ»–ի պաշտպան Պատրիս Էվրայի հասցեին արած ռասիստական արտահայտությունների համար 8 խաղով որակազրկվել ու 40 հազ. ֆունտ ստեռլինգով տուգանվել է։ Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»–ը։
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի՝ 3 անձից բաղկացած անկախ կոմիտեի կարծիքով՝ մրցակցի հասցեին Ուրուգվայի հավաքականի խաղացողի արտահայտությունները պայմանավորված էին նրա մաշկի գույնով։
Սուարեսը 14 օրվա ընթացքում կարող է բողոքարկել այդ որոշումը։
Հիշեցնենք, որ Էվրան բողոքել էր «Լիվերպուլ»–«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումից անմիջապես հետո՝ հոկտեմբերի 15-ին։ Ֆրանսիացին հայտարարել էր, թե խաղի ընթացքում Սուարեսն ամենաքիչը 10 անգամ վիրավորել է իրեն։ Իր հերթին Սուարեսը հերքել է բոլոր մեղադրանքները՝ նշելով միայն, թե Էվրային անվանել է այնպես, ինչպես նրա թիմակիցները։ Նրա խոսքերով՝ Պատրիսի արձագանքը նույնիսկ «մանկունյանցիների» համար էր անակնկալ։