Լրահոս

21.12.2011 10:50


Կիսամերկ ակտիվիստուհիներին ամբողջությամբ են մերկացրել

Կիսամերկ ակտիվիստուհիներին ամբողջությամբ են մերկացրել

Ուկրաինական «Ֆեմեն» շարժման ակտիվիստուհիները, որոնք Մինսկում տեղի ունեցած բողոքի կիսամերկ գործողությունից հետո կորել էին, կապի մեջ են դուրս եկել։ Այդ շարժման բլոգը տեղեկացնում է, որ ակտիվիստուհիներից մեկը՝ Իննա Շևչենկոն, զանգահարել է և ասել, որ իրեն և ևս երկու աղջիկների ԱԱԾ–ի ու ոստիկանության աշխատակիցներն առևանգել են, կապել աչքերը, տարել անտառ, ստիպել են ամբողջությամբ մերկանալ, վրաները յուղ են լցրել և  սպառնացել, թե կվառեն։ Այնուհետև այդպես մերկ և առանց փաստաթղթերի՝ թողել են անտառում։ Անտառից ակտիվիստուհիները մի կերպ հասել են մոտակա գյուղերից մեկը։

Ուկրաինայի ԱԱԾ–ից և ոստիկանությունից պնդել են, թե իրենք տեղի ունեցածի հետ որևէ առնչություն չունեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը