Լատվիայի Սեյմը կքննարկի ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու ընդունելու մասին օրինագիծը
Լատվիայի նախագահ Անդրիս Բեռզինշը սահմանադրական փոփոխությունների առաջարկություն է ուղղել երկրի խորհրդարանին, ըստ որի Սեյմը կքննարկի ռուսերենը երկրում երկրորդ պետական լեզու (լատիշերենին հավասար) հռչակելու մասին օրինագիծը։ Այս մասին հաղորդում է «Mixnews»-ը։
Ավելի վաղ, Լատվիայում ռուսերենի կարգավիճակը փոխելու մասին առաջարկությանը պաշտոնական բնույթ հաղորդելու համար, շուրջ 180 հազ. ստորագրություններ էին հավաքվել։
Բեռզինշը, սակայն, բաց չի թողել հնարավորությունը՝ ևս մեկ անգամ օրինագծի վերաբերյալ իր բացասական վերաբերմունքը հայտնելու.
–Ռուսաց լեզվին պետական կարգավիճակ հաղորդելը կնշանակի հրաժարվել Լատվիայից՝ որպես ազգային պետությունից, դա կհակասի նաև երկրի սահմանադրությանը։
Հիշեցնենք, որ Լատվիայի նախագահ Անդրիս Բեռզինշը ավելի վաղ էլ հանդես էր եկել ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացման դեմ։
Տեղեկացնենք, որ Լատվիայում բնակվում են հարյուրհազարավոր ռուսախոսներ։ Եթե, այնուամենայնիվ, խորհրդարանը օրինագիծը չընդունի (ինչը, ըստ հարցումների, շատ հավանական է), ապա կանցկացվի համապատասխան հանրաքվե, որը, ըստ ԿԸՀ–ի, հնարավոր է իրականացվի փետրվարի 18-ին։