Լրահոս

21.12.2011 10:44


Լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը կրկին Պակիստանն է

Լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը կրկին Պակիստանն է

Լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Պակիստանը, որտեղ մասնագիտական գործունեությունն իրականացնելու ժամանակ զոհվել է 7 լրագրող։ Նյու–Յորքի լրագրողների պաշտպանության հանձնաժողովի զեկույցի համաձայն՝ ընդհանուր առմամբ 2011թ. աշխարհում սպանվել է 43 լրագրող։

Լրագրողական գործունեության համար որոշակի ռիսկ պարունակող երկրների թվին են պատկանում նաև Լիբիան և Իրաքը, որտեղ անցնող տարում սպանվել է 5–ական լրագրող, ինչպես նաև Մեքսիկան, որտեղ գրանցվել է լրատվամիջոցների 3 ներկայացուցիչների սպանության դեպք։ Ներկայումս հանձնաժողովը հետաքննում է 2011թ. տեղի ունեցած 35 մահացու դեպք, որպեսզի պարզի, թե դրանք կապ ունեցե՞լ են մասնագիտական գործունեության հետ։ Նախորդ տարի սպանվել է 44 լրագրող։

Զեկույցի համաձայն՝ ամենամեծ թվով լրագրողներ՝ 18, մահացել են Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում։

Այս խորագրի վերջին նյութերը