Քաղաքական

07.07.2025 12:58


Նիկոլ Փաշինյանը միջամտում է նախաքննությանը․ Միքայել Սրբազանի պաշտպանների թիմ

Նիկոլ Փաշինյանը միջամտում է նախաքննությանը․ Միքայել Սրբազանի պաշտպանների թիմ

Այսօր Նիկոլ Փաշինյանը հրապարակային գրառում է կատարել, նշելով նաև հետևյալը.

«Առավելևս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել»: Այս մասին հայտարարություն է տարածել Միքայել սրբազանի պաշտպանների թիմը:

«Միքայել սրբազանի պաշտպանական թիմը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը գնահատում է, որպես դատախազությանը և քննչական մարմնին ուղղված պատվեր կամ հանձնարարություն՝ Մայր Աթոռում դատավարական գործողություններ (խուզարկություն կամ ձերբակալություն) իրականացնելու վերաբերյալ»,-նշված է հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը