Վարչապետը ՀՀ տնտեսության հանդեպ թալեաթփաշայություն է անում
Երբ Տիգրան Սարգսյանը (դեմքի «հպանցիկ» ժպիտով) ամիսներ առաջ հայտարարեց, թե Հայաստանը չպետք է ապրանք արտադրող երկիր լինի՝ շատերը վրդովվեցին, ոմանք չհասկացան նրան, իսկ մյուսներն էլ սարսափած սպասում էին, թե ինչպես է նա կյանքի կոչելու «Անապրանք Հայաստան» կարգախոսը։
Այժմ արդեն բոլորն են տեսնում, թե ինչ է իրենից ներկայացնում «Հայաստանին ապրանքային արտադրություն պետք չէ» ծրագիրը։ Դա, ըստ էության, «Մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» ծրագրի տնտեսական ինտերպրետացիան է, ինչը նշանակում է, որ երկրի ֆինանսատնտեսական հոսքերը պետք է կենտրոնացվեն նախագահական նստավայրում։
«Տիրացուն» այս խաղում կատարում է Սերժ Սարգսյանի գործիքի դերը։ Ու լավ էլ կատարում է։ Ապրանքային տարբեր շուկաներում նկատվում են խոշորացման ու գերմենաշնորհայնացման միտումներ։ Հիմա հերթը հասել է կաթնամթերքի շուկային։
Մասնավոր բիզնեսի դեմ պայքարում Տիգրան Սարգսյանի ձեռքի մահակի վերածված Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) օրերս տասնյակ միլիոնավոր դրամի չափով տուգանքներ է նշանակել մի շարք հայկական ընկերությունների վրա, որոնք զբաղված են կաթնամթերքի արտադրությամբ։
ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանն իր կառույցի պահվածքը բացատրում է նրանով, թե իբր մի քանի ձեռնարկություններ թթվասերի մեջ կոկոսի յուղ են խառնել, բայց այդպես էլ ոչ մի ապացույց չի ներկայացնում։
Ակնհայտ է, որ Տիգրան Սարգսյանն ու իր կամակատար Շաբոյանն իրականում զբաղված են ոչ թե սպառողների շահերի պաշտպանությամբ, այլ լրիվ ուրիշ գործով, որն ընդունված է անվանել սեփականության վերաբաշխում կամ շուկայի վերաձևում։ Իսկ եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ տեղական արտադրողների վրա կատաղի հարձակման է անցել Ադրբեջանի հետ «սառը» պատերազմի մեջ գտնվող Հայաստանի (Հայաստանի՞) կառավարությունը, ապա Տ. Սարգսյանի գործողություններում կարող ենք նկատել նաև պետական դավաճանության տարրեր։
Աշխարհի որևէ այլ պետության մեջ դժվար է հանդիպել մի իշխանության, որը տոտալ հակաքարոզչություն է անում տեղական արտադրողների դեմ, այն էլ անհիմն։ Սա, կներեք, միայն թշնամի երկրի դիվերսանտը կաներ։ Այլ կերպ հնարավոր չէ որակել Տիգրան Սարգսյանի բռնած գիծը։
Սա հայրենական արտադրողների հանդեպ թալեաթփաշայություն է, որը հետագայում համապատասխան պետական կառույցների քննության առարկա պետք է դառնա։ Մեզ պետք է բացատրություն տրվի, թե այդ ի՞նչ ներքին մղումով Տիգրան Սարգսյանի կառավարությունը հաջողացրեց 3տարվա մեջ 1/3–ով կրճատել Հայաստանի ՀՆԱ–ն, ինչպե՞ս 3տարում արտաքին պարտքն ավելացավ շուրջ 3 անգամ, ինչու՞ մեր պետությունը երկնիշ անկում արձանագրեց, երբ կանխատեսվել էր, որ միջազգային ճգնաժամը կշրջանցի մեզ ու դեռ մի բան էլ մենք կօգտվենք այդ ճգնաժամից։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տրվեն ու դրանք պետք է արժանանան իրավաքաղաքական գնահատականների։
Մի խոսքով, Տիգրան Սարգսյանը, հաջորդ տարվա մայիսից հետո, պետք է հայերեն լեզվով (կամ իր սիրած որևէ օտար լեզվով) մի շարք հարցերի անդրադառնա։ Նա կա՛մ պետք է ընդունի, որ իր գլխավորած թիմի կողմից Հայաստանի տնտեսությանը հասցված հարվածներն անմեղսունակության և դիլետանտության հետևանք են, կա՛մ պետք է ներկայացնի իր գործողությունների իրական մոտիվները։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Կաթնամթերքի շուկայում հիմա, փաստացի, համայնավարների սիրած պլանային տնտեսության կառավարման մոդել է մտցվել։ Կառավարությունը տնտեսվարողներին ստիպում է ֆիքսված՝ ինքնարժեքից ցածր գներով աշխատել՝ ահռելի ֆինանսական վնասներ պատճառելով նրանց։ Բացի այդ՝ ֆինանսական ճնշումներով (տուգանքներ և այլն) պետությունը բանկրոտի է տանում այդ ընկերություններին։
Ըստ որոշ տեղեկությունների՝ կաթնամթերքի շուկայում արված կոպիտ միջամտություններով Տիգրան Սարգսյանը ճանապարհ է հարթում ներմուծողների համար՝ ոչ առանց սեփական շահագրգռվածութայն, իհարկե։ Խոսվում է «Wim Bill dan»–ի մասին։
Հ.Գ.-2։ Ընդամենը երեք տարի առաջ հայկական ընկերությունները կաթնամթերք էին արտահանում, մասնավորապես, Վրաստան։ Այժմ նման բան չկա։ Ավելին՝ վրացական ընկերություններն այս ընթացքում հասցրեցին սեփական արտադրությունը կազմակերպել ու հիմա մտածում են «Բորժոմի» հանքային ջրի, «Նատախտարի» լիմոնադների և վրացական այլ ապրանքատեսակների հետ մեկտեղ կաթնամթերք մտցնել հայկական շուկա։ Սա՛ է Տիգրան Սարգսյանի «Հայկական աշխարհի» իրական դեմքը։
Հ.Գ.-3։ Առնվազն տարակուսելի է Գործարարների ու արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանի այժմյան պահվածքը։ Նա կոչված է պաշտպանելու իր գործընկերների շահերը պետական ռեկետից և ոտնձգություններից, այնինչ արվում է ճիշտ հակառակը։ Ա. Ղազարյանը ձայնակցում է Շաբոյանի գլխավորած հանձնաժողովի ասածներին ու մատ թափ տալիս կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողների վրա։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե Հայաստանում որքան անպաշտպան է մասնավոր սեփականությունը և որքան մենք գործ ունենք անելու՝ բոլշևիկյան ժանտախտից ձերբազատվելու համար։
Վարչապետը ՀՀ տնտեսության հանդեպ թալեաթփաշայություն է անում
Երբ Տիգրան Սարգսյանը (դեմքի «հպանցիկ» ժպիտով) ամիսներ առաջ հայտարարեց, թե Հայաստանը չպետք է ապրանք արտադրող երկիր լինի՝ շատերը վրդովվեցին, ոմանք չհասկացան նրան, իսկ մյուսներն էլ սարսափած սպասում էին, թե ինչպես է նա կյանքի կոչելու «Անապրանք Հայաստան» կարգախոսը։
Այժմ արդեն բոլորն են տեսնում, թե ինչ է իրենից ներկայացնում «Հայաստանին ապրանքային արտադրություն պետք չէ» ծրագիրը։ Դա, ըստ էության, «Մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» ծրագրի տնտեսական ինտերպրետացիան է, ինչը նշանակում է, որ երկրի ֆինանսատնտեսական հոսքերը պետք է կենտրոնացվեն նախագահական նստավայրում։
«Տիրացուն» այս խաղում կատարում է Սերժ Սարգսյանի գործիքի դերը։ Ու լավ էլ կատարում է։ Ապրանքային տարբեր շուկաներում նկատվում են խոշորացման ու գերմենաշնորհայնացման միտումներ։ Հիմա հերթը հասել է կաթնամթերքի շուկային։
Մասնավոր բիզնեսի դեմ պայքարում Տիգրան Սարգսյանի ձեռքի մահակի վերածված Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) օրերս տասնյակ միլիոնավոր դրամի չափով տուգանքներ է նշանակել մի շարք հայկական ընկերությունների վրա, որոնք զբաղված են կաթնամթերքի արտադրությամբ։
ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանն իր կառույցի պահվածքը բացատրում է նրանով, թե իբր մի քանի ձեռնարկություններ թթվասերի մեջ կոկոսի յուղ են խառնել, բայց այդպես էլ ոչ մի ապացույց չի ներկայացնում։
Ակնհայտ է, որ Տիգրան Սարգսյանն ու իր կամակատար Շաբոյանն իրականում զբաղված են ոչ թե սպառողների շահերի պաշտպանությամբ, այլ լրիվ ուրիշ գործով, որն ընդունված է անվանել սեփականության վերաբաշխում կամ շուկայի վերաձևում։ Իսկ եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ տեղական արտադրողների վրա կատաղի հարձակման է անցել Ադրբեջանի հետ «սառը» պատերազմի մեջ գտնվող Հայաստանի (Հայաստանի՞) կառավարությունը, ապա Տ. Սարգսյանի գործողություններում կարող ենք նկատել նաև պետական դավաճանության տարրեր։
Աշխարհի որևէ այլ պետության մեջ դժվար է հանդիպել մի իշխանության, որը տոտալ հակաքարոզչություն է անում տեղական արտադրողների դեմ, այն էլ անհիմն։ Սա, կներեք, միայն թշնամի երկրի դիվերսանտը կաներ։ Այլ կերպ հնարավոր չէ որակել Տիգրան Սարգսյանի բռնած գիծը։
Սա հայրենական արտադրողների հանդեպ թալեաթփաշայություն է, որը հետագայում համապատասխան պետական կառույցների քննության առարկա պետք է դառնա։ Մեզ պետք է բացատրություն տրվի, թե այդ ի՞նչ ներքին մղումով Տիգրան Սարգսյանի կառավարությունը հաջողացրեց 3 տարվա մեջ 1/3–ով կրճատել Հայաստանի ՀՆԱ–ն, ինչպե՞ս 3 տարում արտաքին պարտքն ավելացավ շուրջ 3 անգամ, ինչու՞ մեր պետությունը երկնիշ անկում արձանագրեց, երբ կանխատեսվել էր, որ միջազգային ճգնաժամը կշրջանցի մեզ ու դեռ մի բան էլ մենք կօգտվենք այդ ճգնաժամից։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տրվեն ու դրանք պետք է արժանանան իրավաքաղաքական գնահատականների։