Էդ. Հովհաննիսյան. «Նոր ծրագրի շնորհիվ կարելի է իմանալ՝ վթարի պահին մեքենան ինչ արագություն է ունեցել»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նշել է, որ 2011–ն իրենց համար կարևոր և ծանրաբեռնված տարի է եղել։ «Աքիլլես»-ի աշխատակիցները մասնակցել են միջազգային ծրագրի և սովորել ճանապարհատրանսպորտային պատահարների վերականգնման համակարգչային ծրագիր, որով, մի քանի ելակետային տվյալներ մուտք գործելով, հնարավոր է իմանալ` ինչպես է վթարը տեղի ունեցել։
–Ճանապարհային ոստիկանությունն ասում է, որ հնարավոր չէ իմանալ՝ վթարի պահին մեքենան ինչ արագություն է ունեցել, այնինչ այդ ծրագիրը թույլ է տալիս արագությունը որոշել,- ասել է Էդուարդ Հովհաննիսյանը:
Այս ծրագիրը, Հովհաննիսյանի կարծիքով, պետք է ընդունվի նախ դատարաններում, ապա նաև ապահովագրական ընկերություններում և ճանապարհային ոստիկանությունում:
Խոսելով ՀԿ–ի գործունեությունից՝ բանախոսն ընդգծել է, որ վերջին երեք տարիների ընթացքում իրենց կազմակերպությունը պաշտպանել է ավտովարորդների իրավունքները 400 դատական գործերում, և նշել, որ դրանք վերաբերում են մեծ մասամբ ճանապարհային նշանների՝ սխալ տեղերում լինելուն, անհիմն վերագրված խախտումներին: