Լրահոս

05.05.2009 18:57


Ռոբերտ Քոչարյանը մասնավոր այց է կատարել Հարավային Ամերիկա

«Ազատություն» ռադիոկայանը տեղեկացնում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է Հարավային Ամերիկա։ Հրավերը եղել է հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից։

Ռ. Քոչարյանը եղել է Ուրուգվայի տուրիստական կենտրոններից Պունտա դել Էստե ծովափնյա քաղաքում, ապա մեկնել Բուենոս Այրես:

Մասնավոր այցելության ընթացքում Հայաստանի նախկին նախագահը հայկական «Քանթրի քլաբ» ակումբում հանդիպել է  արգենտինահայ մի խումբ մեծահարուստների հետ:

 

Այս խորագրի վերջին նյութերը