Թուրքական ոստիկանությունը զանգվածային ձերբակալություններ է իրականացրել երկրի յոթ գավառներում։ Ձերբակալությունների պատրվակ է հանդիսացել Քրդական աշխատավորական կուսակցության հետ հնարավոր կապը։ Կալանավորվել է 38 մարդ, այդ թվում՝ լրագրողներ։
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստին», Քրդական աշխատավորական կուսակցությունը ՄԱԿ–ի և Եվրամիության կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Թուրքիայի և Քրդական աշխատավորական կուսակցության (որը պայքարում է Թուրքիայի հարավ–արևելքում ինքնավարություն ստեղծելու համար) հակասությունները շարունակվում են ավելի քան 25 տարի և խլել են ավելի քան 40 հազար մարդու կյանք։
Ձերբակալությունները եղել են Ստամբուլ, Անկարա, Իզմիր, Դիարբեքիր և այլ քաղաքներում։
Թուրքիայում ձերբակալությունների նոր ալիք է սկսվել