200 մլն դրամ՝ «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ 2025 թ. հուլիսի 20-26-ը նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում անցկացնել «Սևան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառումը։ Համաձայն Հայաստանի Հանրապետության պետական գնումների կայքի՝ «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամին միջոցառման անցկացման ծառայությունների համար հատկացվել է 200 մլն դրամ։ Պայմանագիրը կնքվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և նշված հիմնադրամի միջև։
Իսկ ինչի վրա է ծախսվելու այդ գումարը. հիմնական անցակետը, որը 150 քմ մակերեսով վրանային կոնստրուկցիա է, պետության վրա արժեցել է 3 մլն դրամ։ Միջոցառման հիմնական անցակետի մոտ գտնվող կայանատեղիի համար վճարվել է 1,5 մլն դրամ, որը նախատեսված է 500 մեքենայի համար։ Հիմնական փակ լսարանը, որը պետք է լինի առնվազն 200 քմ մակերեսով վրանային կոնստրուկցիա, կազմել է 6 մլն դրամ։ 3 փոքր փակ լսարանները՝ առնվազն 100 քմ մակերեսով, ընդհանուր արժեքով կազմել են 4,950 մլն դրամ։ 4 բացօթյա լսարաններն անհրաժեշտ կահավորմամբ արժեցել են 3 մլն դրամ։ Հիմնական աշխատանքային սրահի արժեքը կազմել է 3,5 մլն դրամ։ «Սևան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառման հիմնական մեծ բեմի արժեքը կազմել է 15 մլն դրամ։ Երկրորդային փոքր բեմն արժեցել է 5 մլն դրամ։ Հյուրատուն-ավանում տեղակայված վրանները կահավորանքով հանդերձ արժեցել են 10 մլն դրամ։ 6 օրվա համար տղամարդկանց և կանանց առանձնացված զուգարանների արժեքը կազմել է 12 մլն դրամ, բաղնիքը՝ 8 մլն դրամ։ Միջոցառման ֆոտո և վիդեո նկարահանման, նաև միջոցառման հիմնական մասնակիցների համար համազգեստի պատրաստման համար հատկացվել է 15-ական մլն դրամ։
Մինչդեռ Վարդենիսում 200 մլն դրամով կարելի էր ունենալ, օրինակ, տրանսպորտ` գյուղից-համայնք երթուղիով, կարելի էր ապահովել ջեռուցում բազմաթիվ գյուղերում, և շատ այլ կենսական հարցեր կարող էին լուծվել, սակայն Կառավարությունը 6 օրվա համար որոշել է 520 հազար ԱՄՆ դոլար ծախսել»։