Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանը: Նիստին մասնակցում է նաև աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ողջույնի արարողությունից հետո նիստի աշխատանքը սկսվել է նեղ կազմով, ապա այն շարունակվել է ընդլայնված կազմով՝ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների, անվտանգության խորհրդի քարտուղարների մասնակցությամբ: Նիստի ընթացքում նախատեսվում է համատեղ փաստաթղթերի ստորագրում, ինչպես նաև մամուլի ասուլիս: Քննարկվելու են օրակարգային 30–ից ավելի հարցեր:
Ուշադրության կենտրոնում են լինելու կազմակերպության ներուժի ավելացման և համախմբման հարցերը, որոնք քննարկվել են օգոստոսի 12-13-ին Աստանայում պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում:
Նախատեսվում է, որ նիստում ՀԱՊԿ նախագահությունը Բելառուսից կանցնի Ղազախստանին:
Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊկ նստաշրջանը