Նաիրա Զոհրաբյան. «Գագիկ Ծառուկյանի մոտեցումներում որևէ փոփոխություն չի եղել»
ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՆաիրաԶոհրաբյանը «Առավոտի» հետ զրույցում ասել է, որ ԲՀԿ-իմոտեցումներումորևէփոփոխությունչիեղել։
«Ո՛չմերկուսակցությունում,ևո՛չէլկոալիցիայումմիասնականցուցակիհարցչիքննարկվել։ԸնտրություններինմասնակցելուձևիվերաբերյալԲՀԿնախագահԳագիկԾառուկյաննիրվերջինհարցազրույցումհստակասելէ, ևայդհարցիվերաբերյալմերմոտեցումներումորևէփոփոխությունչիեղել։ Իսկ ինչ վերաբերում է տարատեսակ և խիստ զվարճալի համամասնություններ հրապարակողներին, ապա երևի թե ավելորդ երևակայությունը վատ բան չէ, բայց հաստատ ոչ լրագրության մեջ, որտեղ կարևորը փաստն ու իրականությունը պիտի լինեն։ Մինչդեռհատկապեսվերջինշրջանումևհատկապեսայդբազմաչարչարթեմայովայնպիսիգիտաֆանտաստիկվերլուծություններիկարելիէհանդիպել, որմտածումես՝ինչքանչպարպվածևավելորդֆանտազիաէկորչումառոչինչ»,–ասել է ԲՀԿ–ական պատգամավորը։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի համամասնական ցուցակի էական փոփոխություններին, Նաիրա Զոհրաբյանը նշել է.
Նաիրա Զոհրաբյան. «Գագիկ Ծառուկյանի մոտեցումներում որևէ փոփոխություն չի եղել»
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Առավոտի» հետ զրույցում ասել է, որ ԲՀԿ-ի մոտեցումներում որևէ փոփոխություն չի եղել։
«Ո՛չ մեր կուսակցությունում, և ո՛չ էլ կոալիցիայում միասնական ցուցակի հարց չի քննարկվել։ Ընտրություններին մասնակցելու ձևի վերաբերյալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր վերջին հարցազրույցում հստակ ասել է, և այդ հարցի վերաբերյալ մեր մոտեցումներում որևէ փոփոխություն չի եղել։ Իսկ ինչ վերաբերում է տարատեսակ և խիստ զվարճալի համամասնություններ հրապարակողներին, ապա երևի թե ավելորդ երևակայությունը վատ բան չէ, բայց հաստատ ոչ լրագրության մեջ, որտեղ կարևորը փաստն ու իրականությունը պիտի լինեն։ Մինչդեռ հատկապես վերջին շրջանում և հատկապես այդ բազմաչարչար թեմայով այնպիսի գիտաֆանտաստիկ վերլուծությունների կարելի է հանդիպել, որ մտածում ես՝ ինչքան չպարպված և ավելորդ ֆանտազիա է կորչում առ ոչինչ»,–ասել է ԲՀԿ–ական պատգամավորը։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի համամասնական ցուցակի էական փոփոխություններին, Նաիրա Զոհրաբյանը նշել է.
« Յուրաքանչյուր կուսակցության կենսունակության կարևոր գրավականներից մեկն էլ նաև ճիշտ ու առողջ սերնդափոխությունն է։ Որևէ մեկն անփոխարինելի չէ, և որևէ մեկը իր պատգամավորական տեղի վրա սեփականության վկայական չունի։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի համար կա մեկ հստակ չափորոշիչ՝ դա յուրաքանչյուրի կատարած աշխատանքն է, և այդ սկզբունքով էլ լինելու է մոտեցումը յուրաքանչյուրի հանդեպ։ Ինչ վերաբերում է համամասնական ցուցակին, ապա այս պահին դեռ նման քննարկումներ կուսակցության քաղաքական խորհրդում չկան»։
7or.am