Լրահոս

01.07.2025 14:04


Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին

Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին

Հուլիսի 1-ին, ժամը 07:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղթալա-Շնող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին․ վարորդը մահացել է։

Մեկ ուղևոր հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հատուկ գործիքների օգնությամբ ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին։

Այս խորագրի վերջին նյութերը