Լրահոս

20.12.2011 13:38


Գրականագետ. «Գրողների միությունը գրականության դաշտում զիջում է իր դիրքերը»

Գրականագետ. «Գրողների միությունը գրականության դաշտում զիջում է իր դիրքերը»

«Գրանիշ» գրական ակումբի հիմնադիր Կարեն Անտաշյանը 2011թ. արմատական փոփոխություններով աչքի չընկավ, սակայն որոշակի առաջընթաց կա 2010թ. նախանշած խնդիրների լուծման ուղղությամբ։ Ըստ նրա՝ անցնող տարին դրական էր արտասահմանյան գրականության թարգմանությունների և գրքերի թվայնացման առումով։

Հարցին, թե որտեղից են աջակցություն ստանում նման նախաձեռնությունները, արձակագիր Հասմիկ Հակոբյանը նշել է, որ լուրջ պետական աջակցություն չկա, իսկ այն, ինչ արվում է, կատարվում է անհատների կողմից՝ անհատ բարերարների ֆինանսավորմամբ։

–Այս տարվա կարևոր փոփոխություններից էր նաև այն, որ Գրողների միությունը՝ գրականության դաշտում որպես գորակա ուժ, զիջում է իր դիրքերը, ինչը բնական և դրական գործընթաց է,–նկատել է նա։

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն էլ նկատել է, որ եթե պետական այրերը սովորական համերգների գնալու փոխարեն գան գրքի շնորհանդեսների, ապա գրականության հանդեպ վերաբերմունքի տեսանկյունից հասարակության մեջ շատ բան կփոխվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը