Քաղաքական

01.07.2025 13:40


Բոյկոտել են Փաշինյանի ելույթը․ «Հրապարակ»

Բոյկոտել են Փաշինյանի ելույթը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հունիսի 29-30-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում միջազգային կոնֆերանս է տեղի ունեցել` International Conference on National Identity in a Time of Crisis անվանումով (Ազգային ինքնությունը՝ ճգնաժամի ժամանակ), որին ներկա են գտնվել Հայաստանից և արտերկրից գիտնականներ։ Ելույթ են ունեցել՝ Օքսֆորդի համալսարանի դասախոս Դավիդ Միլլերը, Ուփսալայի համալսարանից Ջինա Գուստավսոնը, մշակութաբան Աղասի Թադևոսյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և ուրիշներ:

Մեզ պատմեցին, որ հունիսի 29-ի նիստն առավոտից բնականոն հունով ընթացել է մինչև այն պահը, երբ հայտարարվել է, որ բանախոսելու է նաև Նիկոլ Փաշինյանը` «Ինքնությունը՝ ճգնաժամի պահին» թեմայով: Նրա՝ 30 րոպեանոց ելույթի համար կոնֆերանսի օրակարգը խախտել են` ելույթներ են հետ ու առաջ գցել, անվտանգության աշխատակիցներ են ժամանել, արդյունքում բանախոսներից մի քանիսը հեռացել են դահլիճից՝ չցանկանալով նրա ելույթը լսել: Հեռացողներից է եղել նաև քաղաքագետ Սուրեն Զոլյանը: Փաշինյանը խոսել է խաղաղության, հարևանների հետ բարեկամության, «իրական Հայաստանի» մասին: Մինչդեռ հայ գիտնականներն ակնկալել են, որ Փաշինյանն այդ հարթակը կօգտագործի՝ Բաքվում դատվող հայ ռազմագերիների, Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման և ադրբեջանցիների վայրագությունների մասին խոսելու համար»։

Այս խորագրի վերջին նյութերը