Քաղաքական

30.06.2025 12:41


Ոչ թե «կիսագրագետ», այլ «անգրագետ». ՀԷՑ-ի ղեկավարը` պետականացման նախագծի մասին (տեսանյութ)

Ոչ թե «կիսագրագետ», այլ «անգրագետ». ՀԷՑ-ի ղեկավարը` պետականացման նախագծի մասին (տեսանյութ)

ՀԷՑ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն այսօր հրավիրված ասուլիսում կառավարության ներկայացրած ՀԷՑ–ի պետականացմանը վերաբերող նախագիծը որակեց «անգրագետ»` ուղղելով նախկինում արած իր սխալը։

«Մի հարցազրույցում սխալվել, նշել եմ «կիսագրագետ օրենքի նախագիծ»։ Հիմա սխալս ուղղեմ` լինելով իրավաբան` համարում եմ «անգրագետ օրենքի նախագիծ»։ Չգիտեմ` ինչքանով կվիրավորվեն, չեն վիրավորվի... Անգամ պատրաստ եմ հիմնավորել` որ ձևաչափով ցանկանան»,–ասաց Ղազինյանը։

Զարգացող պետության մեջ նման ծավալի ներդրում իրականացնող ընկերությունը պետականացնելու, խլելու գործելաոճը ընկերության տնօրենի պաշտոնակատարը նորմալ չի համարում` հավելելով, որ մինչ այդ իրենց հետ կառավարությունն իր դժգոհությունը ներկայացնելու նույնիսկ փորձ չի արել։

«Խնդիրը հենց այստեղ է` ինչո՞ւ չեն այս մարդիկ` մեր իշխանությունները, ցանկանում դա քննարկել։ իմ անձնական կարծիքն ասեմ` վախենում են, որ այդ քննարկումների արդյունքում իրենք սխալ դուրս կգան։ Պետականացման մասին անգամ մտածելը, պիտի ասեմ` այստեղ խելագարության կանխավարկածի խնդիր կա»,-ասաց Ղազինյանը։

Ստեղծված պարագայում ընկերության հնարավոր քայլերի մասին հարցին ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց` քանի որ ընկերության սեփականատերը, անկախ ստեղծված վիճակից, պետականամետ մարդ է, ՀԷՑ–ը պայքարելու է բացառապես իրավական և պետական բոլոր հնարավոր ճանապարհներով։ Ներպետական հնարավորություսնները սպառելուց հետո դիմելու են արդեն միջազգային ատյաններին։

«Շատ վատ արձագանքներ ենք ստանում մեր միջազգային գործընկերներից»,–ասաց Ղազինյանը` չբացահայտելով մանրամասներ։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը