Քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձի իրերում հայտնաբերել են հոգեմետ դեղահաբեր
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ուղեկցումների բաժինը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելուց առաջխուզարկության են ենթարկել ազատազրկված անձին։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։
Խուզարկության արդյունքում վերջինիս անձնական իրերում առկա տաբատի գրպաններից հայտնաբերվել է 10 հոգեմետ դեղահաբ։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
Քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձի իրերում հայտնաբերել են հոգեմետ դեղահաբեր
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ուղեկցումների բաժինը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելուց առաջ խուզարկության են ենթարկել ազատազրկված անձին։