Ա. Մինասյան. «Գյալաջի անելը ոչ մի դրական փոփոխություն չմտցրեց հասարակական կյանքում»
–Մենք չենք ասում, որ սոցիալական լարվածություն չկա, աղքատությունը նվազել է։ Սակայն այդ ամենը համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանք է,–այսօրվա ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը։ Նրա կարծիքով՝ հասարակության մեջ բացասականը ոչ թե սոցիալ–տնտեսական ճգնաժամն է, այլ հոգևոր ճգնաժամը։
Նա նշել է, որ անցնող տարվա կարևորագույն ձեռքբերումներից է նոր քաղաքական մշակույթի ձևավորումը. մասնավորապես, ՀԱԿ–իշխանություն երկխոսությունը։
«Օտարելով քաղաքական մյուս ուժերին, և միայն միմյանց հետ երկխոսելը ի սկզբանե չէր կարող որևէ դրական բան բերել ժողովրդին»,–նկատել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը և շարունակել,–«Էրեբունի» կամ այլ հյուրանցում գյալաջի անելը ցույց տվեց, որ ոչ մի դրական փոփոխություն չեղավ հասարակության կյանքում»։
Բանախոսի խոսքերով՝ դրա փոխարեն ավելի լավ կլիներ, եթե արտախորհրդարանային ընդդիմությունը գար և խորհրդարանական ընդդիմության հետ համախմբված պայքրարեր ընդհանուր նախաձեռնություններով։

7or.am