Քաղաքական

27.06.2025 16:25


Սրբազանը ոտքով քայլեց դեպի ՔԿ․ լարված իրավիճակ էր՝ ԱԱԾ աշխատակիցները Մայր Աթոռից փորձում էին ձերբակալել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, քաղաքացիները թույլ չտվեցին (տեսանյութ, լրացված)

Սրբազանը ոտքով քայլեց դեպի ՔԿ․ լարված իրավիճակ էր՝ ԱԱԾ աշխատակիցները Մայր Աթոռից փորձում էին ձերբակալել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, քաղաքացիները թույլ չտվեցին (տեսանյութ, լրացված)

ԱԱԾ աշխատակիցներն այս պահին գործողություն են իրականացնում Վեհարանում: Ոստիկանության աշխատակիցները ուժ են գործադրում հոգևորականների նկատմամբ։ Այնտեղ է նաև Վեհափառ Հայրապետը։

Քաղաքացիներ են ժամանում Մայր Աթոռ՝ ի աջակցություն եկեղեցու ու հոգևորականների։

Մայր Աթոռում մեկնարկել էր Քահանայից ժողովը, որին մասնակցելու նպատակով այնտեղ է նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Հիշեցնենք, որ առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան:

ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական վարույթ էր հարուցել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

***

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հայտնեց, որ Միքայել Սրբազանը կմեկնի իրավապահների հետ՝ փաստաբանի ուղեկցությամբ, իսկ մյուս հոգևորականները կհավաքվեն Վեհարանում։

«Մենք կհավաքվենք ու եզրահանգումը կանենք մեր հետագա գործողությունների։ Մենք բոլորս ամեն ջանք ենք ներդնելու, որ արդարությունը վերականգնվի»,-ասաց Կաթողիկոսը։

***

Էս խելագարի ասածներն են անում, ես գնում եմ ԱԱԾ-ի հետ, հոգևորականները ինձ կհետևեն, այս մասին ասել է Միքայել Սրբազանը։

Այս պահին Վեհարանի բակում կրկին հրմշտոց է։

Քաղաքացիները և հոգևորականները թույլ չեն տալիս ԱԱԾ աշխատակիցներին բերման ենթարկել Միքայել Սրբազանին։

Միքայել Սրբազանը մեքենայի մոտից Կաթողիկոսի հետ վերադարձավ Վեհարան։

***

Միքայել Սրբազանի ինքնազգացողությունն է վատացել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի հոգևորականներից մեկը։

Նա նշեց, որ Միքայել Սրբազանի ինքնազգացողությունը վատացել է ԱԱԾ աշխատակիցների և ոստիկանների կողմից հոգևորականներին ու քաղաքացիներին քաշքշելու հետևանքով։

***

ԱԱԾ-ն կոտրել է Վեհարանի պահակակետի պատուհանը և մուտք գործել Վեհարանի տարածք։

Քաղաքացիները թույլ չեն տալիս, որ դարպասներից էլ մուտք գործեն։

Հնչում են եկեղեցու զանգերը։

***

Ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը, ժողովրդի ճնշման ներքո, դուրս եկան Մայր Աթոռի տարածքից։

***

Միքայել Սրբազանը ոտքով քայլեց դեպի Քննչական կոմիտե։

Քաղաքացիները երթով շարժվում էին նրա հետևից։

Այս խորագրի վերջին նյութերը