Սիրիայի ընդդիմությունը Ասադին սպառնացել է ռազմական օգնություն խնդրել արաբական երկրներից
«Ֆրանս պրես» գործակալությունը հաղորդում է՝ Սիրիայի ազգային խորհուրդը, որը միավորում է երկրի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող ուժերին, հայտարարել է Սիրիայի ներքին իրավիճակին օտարերկրյա միջամտության գաղափարին աջակցություն հայտնելու հնարավորության մասին։
Ինչպես հայտնել է ազգային խորհրդի առաջնորդ Բուրհան Գալիունը, եթե կառավարական ուժերի կողմից կոշտ միջոցները շարունակվեն, ապա ընդդիմությունը խնդրանքով կդիմի արաբական երկրներին՝ ռազմական օգնություն ցուցաբերել բողոքի գործողությունների մասնակիցներին պաշտպանելու համար։ Ընդ որում, Գալիունն ընդգծել է, որ խոսքը սահմանափակ ուժի կիրառման մասին է, այն էլ՝ Սիրիայի որոշ շրջաններում։
Նա նաև նշել է, որ Արաբական պետությունների լիգայի դիտորդներին երկիր թողնելու Ասադի համաձայնությունը միայն հնարք է, որն նպատակ ունի ժամանակ ձգել և ՄԱԿ–ի ԱԽ–ում կոշտ բանաձևրից խուսափել։