Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը մոտենում է հազարի
«Ուաշի» թայֆունի և դրան հաջորդող ջրհեղեղների հետևանքով Ֆիլիպիններում զոհերի թիվը հասել է 957–ի։ Ինչպես տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունն, այս մասին հաղորդում է տարերային աղետների ժամանակ օգնություն ցուցաբերելու հարցերով ազգային վարչությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր 652 զոհերի մասին։
Վերջին տվյալներով՝ 49 մարդ անհետ կորած է համարվում։
Փոթորկի հիմնական հարվածն իր վրա է ընդունել Մինդանաո կղզին։ Զոհվածների մեծ մասը կղզու հյուսիսում գտնվող Կագայան–դե–Օրո և Իլիգան քաղաքներից է։
Ամեն տարի հունիսից դեկտեմբեր ամիսներին՝ հորդառատ անձրևների շրջանում, Ֆիլիպինների արշիպելագը դիմակայում է 20 փոթորիկների և թայֆունների, որոնք հաճախակի բերում են ուժեղ ջրհեղեղների։
Զոհվածների քանակով ամենառեկորդային տարին եղել է 1991թ., երբ թայֆունը խլել է Լեյտե կղզու 6 հազար մարդու կյանք։