ՀԿԵ ՓԲԸ միջազգային ուղևորափոխադրումների ծավաները 2011 թ. հունվար-նոյեմբերին աճել են 5,4%
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ միջազգային ուղևորափոխադրումների ծավալները 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով աճել են 5,4%: Վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ 11 ամիսների ընթացքում Երևան-Թբիլիսի-Երևան և Երևան-Բաթումի-Երևան գնացքներով միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 54,5 հազ. ուղևոր՝ 2010 թվականի հունվար-նոյեմբերին տեղափոխված 51,7 հազ.ուղևորի դիմաց:
Միայն 2011 թվականի նոյեմբերին միջազգային ուղևորափոխադրումների ծավալներն աճել են 83,3%-ով: Նշված ժամանակահատվածում գործող Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի ուղևոր են դարձել 2,2 հազ.մարդ՝ 2010 թվականի հոկտեմբերին տեղափոխված 1,2 հազ.ուղևորի դիմաց:
2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀԿԵ ՓԲԸ ծառայություններից օգտվել է 539,1 հազ.ուղևոր: