Գյուղաբնակ շրջաններից արտագաղթի մեծ տեմպերը կարող են հարվածել մեր պարենային անվտանգությանը
Թեև այս շրջանում, հիմնականում արտագնա աշխատանքի մեկնածների վերադարձի հաշվին, Հայաստանից միգրացիայի տեմպերը որոշակիորեն մեղմվում են, սակայն խնդիրը շարունակում է օրհասական մնալ: Շիրակի մարզում խնդիրը սուր դրսևորումներ է ունենում հատկապես գյուղական բնակավայրերում, որտեղից վերջին տարիներին բնակչության արտագաղթի տեմպերն անհանգստացնում են: Էթնոժողովրդագիր Արտաշես Բոյաջյանի կարծիքով գյուղերից արտագաղթի նման տեմպերի պահպանման դեպքում շատ շուտով մենք կարող ենք հանրապետությունում պարենային անվտանգության խնդրի առաջ կանգնել։
–Իմ անձնական դիտարկումներով կարող եմ ասել, որ գյուղի աշխատունակ տղամարդկանց 30-ից 40 տոկոսը տարվա մեծ մասն արտագնա աշխատանքի է: Սա ի՞նչ է նշանակում՝ գյուղմթերքների արտադրությունը նույնպես շեշտակի անկում է ապրում, գյուղերը դատարկվում են, որի արդյունքում գյուղատնտեսությունը չի զարգանում: Ստիպված մեծացնում են գյուղմթերքների ներմուծման ծավալները, որն էլ նշանակում է կախվածություն այլ պետություններից: Այսպես շարունակվելու դեպքում մենք կունենանք պարենային անվտանգության խնդիր,–նշել է Արտաշես Բոյաջյանը:
Իսկ քաղաքային բնակավայրերից, ՄԱԿ-ի մասնագետների կարծիքով, այժմ արտագաղթում են հիմնականում մասնագիտացում ունեցող անձինք, ովքեր արդյունաբերության մեջ շատ կարևոր աշխատանքային ռեսուրս են համարվում։
–Հիմա ավելի շատ մասնագիտության տեր մարդիկ են, որ միգրացիայի ուղին են բռնում: Հիմնական դրդապատճառը սոցիալականն է, իսկ հիմնական ուղղությունը՝ Ռուսաստանի Դաշնությունը,–ասել է ՄԱԿ-ի աշխատանքի միջազգային կազմակերպության ծրագրի ղեկավար Նվեր Սարգսյանը:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի