Սիրիան «ճանապարհային քարտեզ» է ստորագրել՝ ուղղված երկրի իրավիճակի կարգավորմանը
Սիրիան այսօր «ճանապարհային քարտեզ» է ստորագրել, որն առաջարկել է Արաբական պետությունների լիգան, ինչը նախատեսում է միջոցներ ձեռնարկել երկրում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, այս մասին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալեդ ալ Մուալեմը։
Ալ Մուալեմը նաև նշել է, որ «ճանապարհային քարտեզում» որոշակի փոփոխություններ են մտցվել՝ կապված Սիրիայում ԱՊԼ դիտորդների գտնվելու փաստի հետ։
Սիրիայի և ԱՊԼ–ի միջև հիմնական հակասությունը հենց ԱՊԼ դիտորդների խմբի՝ երկիր ուղևորվելն ու գտնվելն էր։
Ավելի վաղ Սիրիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հաղորդել էր, որ ԱԳ նախարարը նամակ է ուղարկել ԱՊԼ գլխավոր քարտուղարին, որում հաստատել է սիրիական կառավարության պատրաստակամությունը՝ ստորագրելու դիտորդներին ընդունելու մասին արձանագրությունը։