Լրահոս

19.12.2011 15:38


Սեյրան Օհանյանը կմասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

2011թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Մոսկվա` ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին մասնակցելու նպատակով:

Համաձայն նիստերի օրակարգի` դեկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարը կմասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի, արտգործնախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի լիագումար համատեղ նիստին և պաշտպանության նախարարների խորհրդի առանձին նիստին, իսկ դեկտեմբերի 20-ին` հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

Այս խորագրի վերջին նյութերը