Լրահոս

05.05.2009 20:02


Հովիկ Աբրահամյան. «Անընդունելի է տեղահանված անձանց ողբերգության շահագործումը ինչ–ինչ քաղաքական նպատակների հասնելու համար»

Հովիկ Աբրահամյան. «Անընդունելի է տեղահանված անձանց ողբերգության շահագործումը ինչ–ինչ քաղաքական նպատակների հասնելու համար»

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների և ազգաբնակչության հարցերով հանձնաժողովի զեկուցող, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր Ջոն Գրինվեյի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանի իշխանություններն անընդունելի են համարում տեղահանված անձանց ողբերգության շահագործումն ինչ-ինչ քաղաքական նպատակների հասնելու համար։ Նա նաև ԵԽԽՎ զեկուցողին ներկայացրել է ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերը՝ Հայաստանում բնակութուն հաստատած հազարավոր փախստականների հոգսերին ու կարիքներին լուծումներ գտնելու համար։

Հարավային Կովկաս Ջ. Գրինվեյի այցի նպատակը «Եվրոպայում երկարաժամկետ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը» թեմայով ԵԽԽՎ համապատասխան հանձնաժողովում զեկույցով հանդես գալն է։

 

Այս խորագրի վերջին նյութերը