Քաղաքական

20.06.2025 15:51


Սամվել Կարապետյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել

Սամվել Կարապետյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել

Գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել վերաքննիչ քրեական դատարան։ Տեղեկությունը News.am-ի հետ զրույցում հաստատել է Սամվել Կարապետյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արտակ Կարապետյանի նախագահությամբ, բավարարել է Սամվել Կարապետյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։

Հիշեցնենք նաև, որ Սամվել Կարապետյանը իշխանությունների կողմից քաղաքական հետապնդման է ենթարկվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն աջակցություն հայտնելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը