Հայաստանը դասվել է հիբրիդ վարչակարգի երկրների շարքում
Բրիտանական «Էկոնոմիստ» հանդեսի հրապարակած «Ժողովրդավարականինդեքս-2011» զեկույցում Հայաստանը 111-րդ հորիոզնականում է հայտնվել 167 երկրների շարքում։ Նախորդ տարի 109–րդ հորիզոնականում էր։
Հայաստանը համարվել է հիբրիդ վարչակարգի երկրիր։ Ցանկում այսպիսի երկների շարքը բացում է Ուկրաինան։ Վրաստանը նույնպես համարվել է հիբրիդ վարչակարգի երկիր՝ 102–րդ հորիզոնականով, Թուրքիան ևս՝ 88–րդ հորիզոնականով։ Ադրբեջանը ավտորիտար՝ բռնատիրական վարչակարգի երկրների թվում է՝ 140–րդ հորիզոնականով, Իրանը նույնպես՝ 159–րդ հորիզոնականով։ Ռուսաստանը ևս համալրել է վերջիններիս շարքը՝ 117–րդ հորիզոնական։
Հայաստանում ժողովրդավարության մակարդակը 10 միավորանոց սանդղակով գնահատվել է 4,09 միավոր, ընտրական գործընթացի և բազմակարծության մակարդակը՝ 4,33 միավոր, կառավարության գործունեության մակարդակը՝ 3,21 միավոր, քաղաքական մասնակցության մակարդակը՝ 3, 89 միավոր, քաղաքական մշակույթի մակարդակը՝ 3,13, քաղաքացիական ազատությունների մակարդակը՝ 5,88 միավոր։
Ըստ հանդեսի հետազոտության՝ ամենաժողովրդավար երկիրը Նորվեգիան է, այնուհետև՝ Իսլանդիան, Դանիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ավստալիան, Շվեյցարիան, Կանադան, Ֆինլանդիան և Նիդեռլանդները։ Ամենավերջին տեղում Հյուսիսային Կորեան է։
Ժողովրդավարական ինդեքսը կազմվել է՝ հաշվի առնելով ընտրական գործընթացները, բազմակարծությունը, կառավարության գործունեությունը, քաղաքացիական ազատությունները, քաղաքական մասնակցությունը, քաղաքական մշակույթը։
Հայաստանը դասվել է հիբրիդ վարչակարգի երկրների շարքում
Բրիտանական «Էկոնոմիստ» հանդեսի հրապարակած «Ժողովրդավարական ինդեքս-2011» զեկույցում Հայաստանը 111-րդ հորիոզնականում է հայտնվել 167 երկրների շարքում։ Նախորդ տարի 109–րդ հորիզոնականում էր։

7or.am