Քաղաքական

19.12.2011 13:53


ՀՀԿ պատգամավոր. «Կադրային վերջին փոփոխությունները տրամաբանական են»

ՀՀԿ պատգամավոր. «Կադրային վերջին փոփոխությունները տրամաբանական են»

Նոր Ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ համատեղ ասուլիսում, ամփոփելով 2011թ.՝  նշել է, որ անցնող տարին տնտեսական և սոցիալական առումով կրկնում է 2010–ը, այսինքն՝ որևէ լուրջ փոփոխություն չեղավ ժողովրդի վիճակի բարելավման ուղղությամբ։

«Տարվա վերջում քաղաքական էլիտայի դեգրադացիոն գործընթացներ էին սկսվել»,–ասել ՆԺԿ նածխագահը՝  նշելով ԱԺ–ում պետբյուջեի քվեարկությունը։

Բանախոսի կարծիքով՝ գաղափարախոսական և բացատրությունների իմաստով տեղի ունեցած վերջին փոփոխությունները անհասկանալի և անտրամաբանական են։

ՀՀԿ պատգամավորը նշել է, որ 2011թ. տնտեսական առումով վատ չէր, գնաճը հնարավոր է եղել վերահսկել, իսկ աղքատության մակարդակը այս տարի կազմել է  38%։

Անդրադառնալով կադրային փոփոխություններին՝ Հակոբ Հակոբյանը նշել է, որ դա տրամաբանական է, քանի որ արաբական աշխարհը ցույց տվեց, որ եթե ընդհանրապես փոփոխություններ չեն լինում, ապա իշխանությունը փոխվում է ամբողջությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը